Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Աննա Կոստանյան 26.12.2025 - 13:42
26.12.2025 - 13:42 դիտում
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, Գյումրի-Կամո ավտոճանապարհի 5-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղին սպասարկող «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
🔶Վթարի հետևանքով այլ տուժածներ չկան։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ