Գյումրի-Երևան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. վիրավորներից մեկն անչափահաս է

4.09.2025 - 21:25 դիտում

Սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Գուրգեն Ի․-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գուրգեն Ի․-ն և ուղևոր, 15-ամյա Մ․ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական  բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ