Այսօր անցկացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդրանիկ նիստերը

Աննա Կոստանյան 25.09.2021 - 15:22
25.09.2021 - 15:22 դիտում

 

Գյումրիում հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներն արդեն ձեւավորված են:

Սեպտեմբերի 25-ին  անցկացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդրանիկ նիստերը։

Նշենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներն ունեն 8 անդամ:

Տեղամասային հանձնաժողովների նախագահները եւ քարտուղարները եւս արդեն հայտնի են, նրանց թվի
համամասնությունը որոշվել է ըստ ԱԺ-ում քաղաքական ուժերի ստացած քվեների:

Այսօր տեղի ունեցած նիստը հիմնականում ծանոթության համար էր: Առաջին նիստում նախատեսված էր, որ հանձնաժողովականները ստորագրեն երդման տեքստի տակ, որով պարտավորվում են արդար քվեարկություն անցկացնել:

Գյումրիում քվեարկությունը կկազմակերպվի 82 տեղամասերում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ