Գյումրիում փրկարարները հեռացրել են երթևեկությանը խոչընդոտող կոտրված ծառը

Աննա Կոստանյան 7.06.2023 - 09:46
7.06.2023 - 09:46 դիտում

Հունիսի 7-ին` ժամը 03։18-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ծառը կոտրվել է և, վնասելով էլեկտրական լարեր, ընկել ճանապարհի երթևեկելի հատված․ խոչընդոտում է երթևեկությանը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ