Գյումրիում մի քանի հարյուր գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Աննա Կոստանյան 18.11.2020 - 18:10
18.11.2020 - 18:10 դիտում

Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Տերյան փողոցի տնակներից մեկի 46-ամյա բնակիչը պատրաստում, պահում և օգտագործում է թմրամիջոց:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, նույն օրը բերման ենթարկեցին 46-ամյա տղամարդուն։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլային տոպրակի մեջ 170գ քաշով շականակագույն, կիսաչոր, յուրահատուկ հոտով կանեփանման բույսի զանգված, վերարկուի գրպանից՝ 101գ քաշով գորշ կանչավուն յուրահատուկ հոտով կանեփանման բույսի կիսաչոր զանգված, ծոցագրպանից՝ 200գ նման զանգված, իսկ տաբատի գոտկատեղից՝ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ 107գ կանեփանման զանգված էր:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը կանեփի կիսաչոր զանգված է, որը քաղել է դաշտերից, հետագայում ծխելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ