Գյումրիում հայտնաբերվել է Վանաձորում փախցրած մեքենան

Աննա Կոստանյան 23.09.2020 - 14:39
23.09.2020 - 14:39 դիտում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ժամը 20.40-ի սահմաններում Վանաձորի Վարդանանց փողոցի բանջարեղենի խանութի մոտից փախցրել են իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Կումայրիի և Տարոնի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 23-ին, ժամը 01.50-ին, մեքենան, վթարված վիճակում, հայտնաբերվել է Գյումրիի Հայուհու հրապարակում: Նույն օրը, ժամը 02.20-ին, ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ֆուրմանովի փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման է ենթարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ, նախկինում կողոպուտի համար դատապարտված 32-ամյա մի տղամարդ:
Նախապատրաստվում են նյութեր:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ