Գյումրիում կտրած-ծակած վերքերով քույրերի են տեղափոխել ԲԿ. վերջիններիս վիճակը ծանր է

24.03.2024 - 18:28 դիտում

Այսօր ժամը 15:00-ի սահամններում  «‎Գյումրու ԲԿ» են տեղափոխվել 2 քույրեր՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վերքերով։

«‎Այսօր»  լրատվականի հետ զրույցում «ԲԿ»  փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նշում է երկուսի վիճակն էլ ծանր է, նրանց այս պահին վիրահատում են։ Երկուսից մեկին բժշկական կենտրոն են տեղափոխել որովայնի թափանցող վնասվածքով, բարակ աղիների տարբեր հատվածների վնասումով և այլ վնասվածքներով, իսկ մյուսին՝ աջից ազդրի և ձախից հետույքային շրջանի, ինչպես նաև դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով։ Դեպքի հանգամանքները դեռևս հայտնի չեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ