Գյումրիում երթուղի են դուրս եկել 6(24) և 7(12) համարի միկրոավտոբուսները

Անի Հովհաննիսյան 19.09.2022 - 13:44
19.09.2022 - 13:44 դիտում

Հարգելի´ գյումրեցիներ, նոր տրանսպորտային ցանցի շահագործման աշխատանքները շարունակվում են: Արդեն երթուղի են դուրս եկել 6(24) և 7(12) համարի միկրոավտոբուսները: Նոր երթուղու գործարկման աշխատանքներին անձամբ հետևել են Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը և «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Մաթևոսյանը:
✅ 6(24) երթուղի-«‎Սովխոզ» թաղամասից մինչև «‎Մսի կոմբինատ» թաղամաս:
✅ 7(12) երթուղի- «‎Գծի հետև» (Երկաթգծի բանավան) թաղամասից մինչև «‎Անի» թաղամաս։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ