Գյումրիում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 7 հերոս ուսանողների հիշատակի հուշակոթող

Աստղիկ Խաչատրյան 20.12.2021 - 17:51
20.12.2021 - 17:51 դիտում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակում այսօր բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 7 հերոս ուսանողների հիշատակի հուշակոթող։
«Յուրաքանչյուր հայ պարտական է Ձեր որդիներին, Ձեր ընտանիքներին, քանի որ նրանք զոհեցին ամենաթանկը՝ կյանքը և իրենք էին, որ հայրենիքը դասեցին ամեն ինչից վեր ու գիտակցում էին հայրենիքի արժեքը և հիմա մենք պատգամ ունենք նրանց հիշատակի առջև ու մեր սերունդների առջև՝ պահպանել մեր հայրենիքը, գիտակցել ու գնահատել նրանց զոհողությունը»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Քարե երգեհոն․ օկտավա» անունը կրող հուշակոթողի յոթ ոսկեզօծ սյուները խորհրդանշում են յոթ զինվորներին, որ ընկան հանուն հայրենիքի և մինչ օրս ուսերին են կրում հայրենի լեռների ծանրությունը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակում այսօր բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 7…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Понедельник, 20 декабря 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ