Գյումրիում ավտոմեքենա է այրվել

1.05.2026 - 21:44 դիտում

Մայիսի 1-ին՝ ժամը 17։28-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցում`ավտոտնակում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ ժամը18:04-ին։

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ