Գյումրիում անցկացվեց ծանրամարտի ավանդական դարձած հուշամրցաշարը

Աննա Կոստանյան 13.10.2022 - 17:52
13.10.2022 - 17:52 դիտում

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվեց ավանդական դարձած ծանրամարտի հուշամրցաշարը՝ նվիրված Հայաստանի վաստակավոր մարզիչ, ծանրամարտի քաղաքի երախտավոր Երվանդ Ջեյրանյանի հիշատակին: Մրցումները ներառում էին 2 կարեւոր բաղադրիչ. մարզիչների կատարած աշխատանքի գնահատականը, միաժամանակ այն եւս մեկ փորձամրցաշար էր հաջորդ մարզական տարվա պաշտոնական մրցաշարերի նախաշեմին: Այսպիսին էր մրցումների գլխավոր մրցավար, հանրապետության վաստակավոր մարզիչ Պետրոս Եղիկյանի տեսակետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ