Գյումրու համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Վարդգես Սանսոնյանի եւ Ռուսաստանի Դաշնության Վոլոգդա քաղաքի քաղաքապետարանը՝ ի դեմս Վոլոգդայի քաղաքապետ Սերգեյ Վորոպանովի կնքեցին քույր քաղաքների համաձայնագիր: Համաձայնագրով կողմերը պարտավորվում են համագործակցել տնտեսության, առեւտրի, ճարտարապետության, քաղաքաշինության, մշակույթի, կրթության, տուրիզմի, սպորտի, հումանիտար, երիտասարդության, ինչպես նաեւ կադրային քաղաքականության ոլորտներում:
Գյումրին և Վոլոգդան՝ քույր քաղաքներ
21.12.2022 - 17:56
նախորդ գրառումը