Թմրանյութ օգտագործելու պահին հայտնաբերվել ու ձերբակալվել են․ Շիրակի պարեկների բացահայտումը

Աննա Կոստանյան 21.12.2022 - 18:09
21.12.2022 - 18:09 դիտում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.00-ի սահմաններում, պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում մոտեցել են կայանված «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենային։ Նրանք տեղում, թմրանյութ օգտագործելու պահին հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մուշի բաժին են տարել 24, 25 և 27 տարեկան երեք անձանց։ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտաբերվել է 0,35 գրամ, իսկ 27 տարեկան երիտասարդի խուզարկությամբ՝ 0,47 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված։ Ըստ նրանց՝ հայտնաբերվածը «մեֆիդրոն» տեսակի թմրանյութ է, գնել էին երեքով՝ տելեգրամյան ալիքներից մեկից։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ