Գյումրին ունի մականախաղի նոր ձեւավորված թիմ

Աննա Կոստանյան 20.07.2022 - 15:42
20.07.2022 - 15:42 դիտում

Գյումրու թիվ 23 դպրոցի տարածքում գրեթե 2 ամսվա մականախաղի նոր թիմ է ձեւավորել համալիր մանկապատանեկան մարզադպրոցի փորձառու մարզիչ Անահիտ Իսպիրյանը: Նմանատիպ թիմ արդեն ունի մարզօջախը, սակայն նոր կադրային համալրումը միայն նպաստում է, որպեսզի թիմն ունենա պահեստայինների նստարան եւ անհրաժեշտության դեպքում կատարի փոխարինումներ: Անահիտ Իսպիրյանը մեծ դժվարությունների գնով է պահում տղաների ու աղջիկների թիմերը, քանի որ Հայաստանի պաշտոնական առաջնություն դեռ չի անցկացվում ու թիմերը հնարավորություն չունեն իրենց կարողությունները դրսեւորելու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ