Գյումրին կունենա կամերային երաժշտության դահլիճ

25.05.2022 - 17:32 դիտում

Գյումրին երկրաշարժից հետո՝ մինչ այսօր չունի կամերային երաժշտության դահլիճ, երաժշտական բեմելների ժամանակ հյուընկալող կողմը, օրինակ թատերական դահլիճը հարմարեցրել է երաժշտական կատարումների համար, ինչը խոչընդոտ է եղել մշակութային քաղաքում իրականացնել դասական երաժշտության կարեւորագույն համերգներ:
Գյումրու կամերային երաժշտության դահլիճ կլինի քաղաքի 4-րդ երաժշտական դպրոցի դահլիճը, որը քաղաքի քիչ տիպային դպրոցներից մեկն է, Գյումրու համայնքային բյուջեից ավագանու որոշմամբ, գումար է հատկացվել ինչպես դպոցի դահլիճը, այնպես էլ դպրոցի նախասրահը վերանորոգելու, դպրոցի դիմապակիները, մուտքի դուռը փոխելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ