Գյումրեցի սամբիստները պատրաստվում են Երեւանում կայանալիք աշխարհի մրցումներին

24.09.2022 - 14:59 դիտում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված սամբոյի Եվրոպայի երիտասարդական ու պատանեկան առաջնությունում հաջող քննություն հանձնեց 53 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Սիմոնյանը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության ներքո գործող Գյումրու համալիր մարզադպրոցի սանը դարձավ արծաթե մեդալակիր՝ զիջելով միայն եզրափակիչ գոտեմարտում: Այդուհանդերձ, մեդալի գույնը չի բավարարում շնորհալի սամբիստին ու նա կփորձի չեմպիոնական տիտղոսին հասնել Երեւանում կայանալիք աշխարհի այդ տարիքային առաջնությունում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ