Գյումրեցի հերոս Արտակ Դարբինյանը կդառնար 21 տարեկան

Lուսինե Պողոսյան 5.08.2021 - 20:36
5.08.2021 - 20:36 դիտում

Մեզ պարտադրված Արցախյան գոյամարտը մեր նորօրյա Ավարայրն ու Սարդարապատն է։ Հայ ազատամարտիկները, զորացած հաղթանակի հավատով, մարտնչում էին «իմացյալ մահը անմահություն է» գիտակցմամբ։ Գոյամարտում ծնվեցին նոր հերոսներ, որոնց անմահ անունն ու սխրանքը ոսկե տառերով են գրվելու մեր պատմության էջերում։ Ոսկետառով գրվեց նաեւ Արտակ Դարբինյան անունը: Արտակ Դարբինյանը ընտանիքում 4-րդ ամենակրտսեր երեխան էր, ամենափոքրը , ու ինչպես եղբայրներն են նշում՝ ամենասիրելին: Դեռ փոքրուց նա աչքի է ընկել ինքնատիպ բնավորությամբ:
Հայրենասիրական դաստիարակություն եւ մարդասիրություն. այս ոգով են մեծացրել ծնողներն Արտակին: Զբաղվել է սպորտով, անցել ծրագրավորման դասընթացներ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Եվրոպական համալսարան,սակայն, կիսատ թողնելով՝ զորակոչվել բանակ: Արտակը նախ պաշտպանել է հայրենի սահմանները Մատաղիսի տարածքում, ապա 44 օր հերոսաբար կռվել է պատերազմի ամենաթեժ կետերում: Մշտապես աչքի է ընկել իր խելքով եւ մարտական ոգով: Պատահական չէր, որ նրան շնորհվել էր լեյտենատի կոչում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ