Գյումրեցի երիտասարդը դիտահորերի կափարիչներ էր գողացել

Աննա Կոստանյան 22.01.2024 - 14:57
22.01.2024 - 14:57 դիտում

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով դիտահորերի կափարիչների գողության վերաբերյալ օպերատիվ տվյալները և համագործակցելով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկների հետ, հունվարի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 22-ամյա մի երիտասարդի: Բաժնում նա հայտնել է, որ Գյումրիի Արցախ թաղամասում գողացել է դիտահորերի կափարիչներ: Հայտնել է նաև, որ գողոնը «Մերսեդեսի» բեռնախցիկում է, պատրաստ է ներկայացնել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ