Գյումրեցի դպրոցականներն առաջինն են արագ շախմատում

Սամվել Աղանյան 15.10.2022 - 14:58
15.10.2022 - 14:58 դիտում

Երեւանում անցկացվեց արագ շախմատի դպրոցականների սպարտակիադա, որտեղ փայլեցին գյումրեցի աշակերտները: Մեր թիմի կազմում ընդգրկված էին շախմատի աշխարհի դեռահասների առաջնության մասնակիցներ Վոլոդյա Թորոսյանն ու Սոնա Քոչարյանը, ինչպես նաեւ Վրեժ Մարգարյանը, Համլետ Պետրոսյանը, Աիդա Ալվանջյանն ու Սյուզաննա Առաքելյանը: Մրցումներն անցկացվեցին տասը րոպե + 5 վայրկյան ժամանակակարգով: Ի վերջո վաստակելով 60 հնարավորից 56.5 միավոր՝ մեր համաքաղաքացիները գրավեցին 1-ին տեղն ու ամբողջ 15.5 միավորով գերազանցեցին իրենց հետապնդող Լոռու մարզի պատվիրակներին: Երեւանի ուժեղ թիմը բավարարվեց 4-րդ հորիզոնականով: Լսենք սպարտակիադայի հաղթող Աիդա Ալվանջյանին եւ պատվիրակության ղեկավար, Շիրակի մարզի չեմպիոն Արտուշ Քոչարյանին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ