Գյումրեցի աշխարհի չեմպիոնները սկսել են նախապատրաստական նոր փուլը

Սամվել Աղանյան 18.05.2022 - 16:56
18.05.2022 - 16:56 դիտում

Հունաստանում փայլուն մոտեցումներ ցույց տալուց ու աշխարհի երիտասարդների չեմպիոնական տիտղոսները նվաճելուց հետո ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանի սաները ներգրավվել են նոր մարզումային գործընթացում: Աշնանը Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանն ու 96 կգ քաշային կարգը ներկայացնող Գարիկ Կարապետյանը պարտավոր են կազմ ու պատրաստ մարզավիճակում հերթական անգամ ապացուցել իրենց բարձր կարգը. նշում է ժամանակին աշխարհի մեծահասակների արծաթե մեդալակիր դարձած անվանի մարզիչը՝ չմոռանալով կարեւորել այն փաստը, որ Հայաստանի ազգային ընտրանին 5 տարբեր հարգի մրցանակ ստացավ, որից 2-ը՝ բարձր կարգի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ