«Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար կարևոր է առավելապես նորարարական մեթոդների ներգրավմամբ». Շիրակի մարզպետ

Աննա Կոստանյան 19.11.2021 - 18:34
19.11.2021 - 18:34 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին միջազգային LEADER համաժողովին, որի նպատակը տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով, համայնքային սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություների իրականացմամբ Հայաստանի հյուսիսային երեք մարզերի զարգացմանն ու կյանքի որակի բարելավմանը նպաստելն է։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Նազելի Բաղդասարյանը կարևորել է ծրագրի իրականացումը՝ ընդգծելով Եվրոպական միության կողմից թիրախային նախաձեռնությունների արդյունավետությունը․ «Շատ ուրախ եմ, որ այս կարևոր ծրագիրը մեկնարկում է Շիրակի մարզում և լիահույս եմ, որ գործակցության մեկնարկի այս հարթակը լավագույն ավանդույթ կհանդիսանա ու կունենա շարունակություն։ Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար կարևոր է առավելապես նորարարական մեթոդների ներգրավմամբ, շատ կարևորում եմ նաև այս ծրագրերի իրականացման ժամանակ պետական, մասնավոր հատվածների, ինչպես նաև քաղհասարակության համագործակցությունը։ Այս ամենը կարևորվում է նաև կառավարության հնգամյա զարգացման ծրագրում, այնպես որ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու ձեզ՝ նախաձեռնությունների իրականացման ճանապարհին»։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը , ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նշենք, որ LEAD ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում, բաղկացած է երեք ենթածրագրերից ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ