Գլխավոր դատախազությունը Մհեր Ենոքյանի վաղաժամկետ ազատ արձակման որոշման վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացրել

23.07.2025 - 13:19 դիտում

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ:

Դատախազությունից 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունված:

Մհեր Ենոքյանը մեղավոր էր ճանաչվել է 29 տարի առաջ Բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար:

Դատարանը Ենոքյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ