Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված

Գոհար Ստեփանյան 2.10.2020 - 09:03
2.10.2020 - 09:03 դիտում
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասինն տեղեկանում ենք Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի «Ֆեյսբուք»-յան էջից:
Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:
Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ