Գինցբուրգը «օմիկրոնի» դեմ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը գնահատել Է 75 տոկոս

Աննա Կոստանյան 18.01.2022 - 14:04
18.01.2022 - 14:04 դիտում

«Օմիկրոնի» դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմում Է շուրջ 75 տոկոս: Այդ մասին հայտարարել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Համընդհանուր պոպուլյացիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը, պաշտպանունակությունը «օմիկրոնի» նկատմամբ կազմում Է 75 տոկոս»,-ասել Է նա՝ հանդես գալով Վերատադրողական բժշկությանը նվիրված 16-րդ միջազգային կոնգրեսում, որ տեղի Է ունեցել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում: Նա նշել Է, որ վեց ամիս հետո «Սպուտնիկ Լայթով» վերապատվաստվելու դեպքում «օմիկրոնի» դեմ պաշտպանությունը կազմում Է 100 տոկոս, իսկ եթե մարդիկ չեն վերապատվաստվել, բայց «Սպուտնիկ V» են ներարկվել 6-12 ամիս առաջ, պաշտպանությունը մոտավորապես 56-57 տոկոս Է:

Պատվաստումը մնում Է կորոնավիրուսից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը: Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում պատվաստում ստացածների բաժինը կազմում Է 0,03 տոկոսից պակաս մասը, իսկ ստացիոնարներում հիվանդների ճնշող մեծամասնությունը չպատվաստված անձինք են: Այսօրվա դրությամբ երկու չափաբաժիններն ամբողջությամբ ստացել Է 76 միլիոն 520 հազար 849 ռուսաստանցի: Կոլեկտիվ իմունիտետի մակարդակը կազմում Է 63,7 տոկոս: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ Է երկրում հասնել կոլեկտիվ իմունիտետի 80 կամ ավելի բարձր տոկոսի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ