Գերմանիայում վատ եղանակի հետևանքով երեք մարդ Է զոհվել

5.12.2023 - 20:37 դիտում

Գերմանիայում ցուրտ եղանակի զոհ է դարձել երեք մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:

Գերմանիայի արևելքում Սաքսոնիայի լեռնային շրջանում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել ճանապարհի մերկասառույցի պատճառով, որի հետևանքով մեկ մարդ Է զոհվել, ևս տասը աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

Բավարիայում նույնպես վատ եղանակի պատճառով լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ