Գերմանիայում հեղեղումների հետևանքով կան փլուզումներ ու անհետ կորածներ

Աստղիկ Խաչատրյան 15.07.2021 - 10:42
15.07.2021 - 10:42 դիտում

Գերմանիայի արևմտյան Շուլդ քաղաքում տեղի ունեցած առատ տեղումների ու սողանքների հետևանքով փլուզվել է վեց տուն՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Բնական աղետի հետևանքով անհետ կորել է առնվազն 30 մարդ: Վնասվել է ևս 25 տուն: Առատ տեղումների հետևանքով գետերը դուրս են եկել հունից՝ հեղեղելով մոտակա տարածքները: Գերմանիայի իշխանությունները երկրի բնակչությանը կոչ են անում դուրս չգալ տնից:

Աղբյուր՝ 1lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ