«Գերեվարված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը խիստ կարեւոր է այս եւ հետագա փուլերում». Նազելի Բաղդասարյան

Գոհար Ստեփանյան 11.03.2021 - 11:12
11.03.2021 - 11:12 դիտում
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «ֆեյսբուք»-յան իր էջում գրել է.
«Յուրաքանչյուր գերեվարվածի հայրենադարձումը սպասված է բոլորիս համար, յուրաքանչյուրի ներդրումն այս գործում՝ գնահատելի։
Սակայն մի խնդրանք՝ հարգենք այլոց անձնական կյանքի իրավունքը եւ ավելորդ նկարների հանրայնացումից զերծ մնանք։ Երբ խոսքը կնոջ մասին է, ապա հարցն ինձ համար առավել զգայուն եւ նուրբ է։
Գերեվարված եւ անհայտ կորած անձանց վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը խիստ կարեւոր է այս եւ հետագա փուլերում։ Վերջիններիս մասին սոցիալական հարթակներում եւ լրատվական կայքերում հաճախ տարածվում են տեղեկություններ՝ անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարմամբ։ Համացանցում պարբերաբար շրջանառվում են նրանց անունները, բնակության վայրը եւ հասցեն, տարածվում են այլ տվյալներ՝ լուսանկարներ եւ տեսանյութեր։ Մինչդեռ ցանկացած տեղեկություն պետք է լինի ապաանձնավորված։
Գերությունից վերադարձած անձի մասին տարածված տվյալներով նույնականացումն ոտնահարում է սահմանադրական իրավունքները։ Ե՛ւ որպես իրավաբան, ե՛ւ որպես պատգամավոր խնդրահարույց եմ համարում այդ հանգամանքը, քանի որ հրապարակումները համացանցում մշտապես հասանելի են մնալու, եւ ապագայում բացասաբար կանդրադառնան գերեվարված եւ անհայտ կորած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների անձնական կյանքի վրա»։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ