Գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին. Զեյնալյան

Աննա Կոստանյան 17.10.2020 - 16:07
17.10.2020 - 16:07 դիտում

«Սիրելինե՛րս, քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։

Հիշեցնեմ, երեկ՝ 16.10.2020 թ., Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020 թ․ Եվրոպական դատարան ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»,- հայտնել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

ՍիրելիներսՔիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են…

Gepostet von Artak Zeynalyan am Samstag, 17. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ