Գեղամ Ստեփանյանը պարզաբանել է օդանավակայանից հրապարակված լուսանկարը

Աստղիկ Խաչատրյան 20.09.2023 - 21:46
20.09.2023 - 21:46 դիտում

ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է համացանցում տարածված լուսանկարին, որում պատկերված են Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված բազմաթիվ տարհանված բնակիչներ:

«Ստեփանակերտի օդանավակայանից տարածված լուսանկարը միջազգային որոշ լրատվամիջոցների մոտ տպավորություն է ստեղծել, թե մարդիկ մեկնում են ինքնաթիռով։ Դա ճիշտ չէ, օդանավակայանը չի գործում 1990-ականներից, այն այժմ ծառայում է որպես ռուս խաղաղապահների շտաբ»,- X-ի իր էջում գրել է օմբուսմենը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ