Գեղամ Մանուկյանի որդին կալանավորվել է

Աննա Կոստանյան 13.05.2022 - 09:49
13.05.2022 - 09:49 դիտում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, կալանավորվել է։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Տարոն Մանուկյանը և ևս 4 անձ ձերբակալվել էր:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ