«Գարնանային սալոն». ցուցահանդես Գյումրիում

7.06.2021 - 18:32 դիտում

Գյումրու համայնքային ցուցասրահում բացվեց «Գարնանային սալոն» խորագրով ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի կազմակերպած ցուցահանդեսին ներկայացվել են միության անդամ, տարբեր սերունդների նկարիչների մի շարք աշխատանքներ՝ տարբեր թեմաներով, ստեղծված վերջին ժամանակներում: Համահավաք ցուցահանդեսի կազմակերպման համար Գյումրու ավագանին հատկացրել էր գումար ապրիլ ամսին: Ցուցահանդեսը ցուցասրահում կմնա շուրջ մեկ ամիս:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ