Գավառում ավտոմեքենա է այրվել

Աննա Կոստանյան 8.01.2024 - 17:44
8.01.2024 - 17:44 դիտում

Հունվարի 8-ին` ժամը 15:11-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծրունի եղբայրների փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է կայանած Chrysler մակնիշի ավտոմեքենան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ