Գամալեայի կենտրոնում օմիկրոն շտամի բռնկումը ՌԴ-ում կանխատեսել են մինչեւ փետրվարի սկիզբը

Աննա Կոստանյան 11.01.2022 - 14:43
11.01.2022 - 14:43 դիտում

Ռուսաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով ախտահարման պատճառով հիվանդացություն տեղի կունենա հունվարի վերջին-փետրվարի սկիզբին:  «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում հայտարարել Է Գամալեայի անվան կենտրոնի փոխղեկավար Դենիս Լոգունովը: Նրա խոսքով՝ շտամը տարածվում Է արագորեն, դրա հետ մեկտեղ հոսպիտալացումների թվաքանակը նվազել Է, նաեւ քիչ են հիվանդության ծանր ընթացող եւ մահվան դեպքերը:

«Բացասական պահն այն Է, որ շտամը տարածվում Է շատ արագ, ավելի արագ, քան նախկին այն բոլոր շտամները, որոնք մենք դիտարկել ենք: Դրական պահն այն Է, որ հոսպիտալացումների թվաքանակն ախտահարվածների շրջանում նվազել Է եւ նվազել Է գրեթե եռակի, տարբեր թվերով՝ 2,5-ից մինչեւ 3 անգամ: Դա ՀԱՀ-ում Է կամ Անգլիայում: Այս վիրուսից մահացությունն այն անձանց շրջանում, որոնք հայտնվել են հիվանդանոցում, նույնպես նվազել Է 4,17 անգամ»,-ասել Է փորձագետը:

Նա հավելել Է, որ օմիկրոնով հոսպիտալացվածների թվում ծանր դեպքերի թվաքանակը նույնպես նվազել Է գրեթե 2,9 անգամ. այս տվյալները մոտավորապես 70 տոկոսով միայն վերաբերում են ՀԱՀ-ին, Մեծ Բրիտանիային: «Մենք ստույգ տեսնում ենք, որ օմիկրոնի շտամը պակաս պաթոգեն Է: Դեռ ավելին, Գամալեայի կենտրոնի սեփական հետազոտություններում մենք ցույց ենք տվել, որ այդ շտամը պակաս մահացու Է լաբորատոր կենդանիների համար: (…) Մենք տեսնում ենք, որ կենդանիները հիվանդանում են, կորցնում քաշը, բայց դրա հետ մեկտեղ կենդանիների մոտ մահացությունը զրոյական Է»,-ասել Է Լոգունովը:

Նրա խոսքով՝ COVID-19-ի օմիկրոն տարատեսակից մահացությունը դեռեւս զգալիորեն բարձր Է, քան գրիպից: Դեկտեմբերի 30-ին պաշտոնապես հայտարարվել Է, որ Ռուսաստանում հայտնաբերվել Է օմիկրոնով ախտահարման 103 դեպք: Հունվարի 6-ին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն նշել Է, որ ի հայտ են եկել վարակման ոչ բերովի դեպքեր, երբ հիվանդացել են այն մարդիկ, որոնք չեն մեկնել արտասահման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ