Գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են

Աննա Կոստանյան 18.03.2022 - 18:46
18.03.2022 - 18:46 դիտում

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։

Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա», – ասված է հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ