Գազայում զոհերի թիվը գերազանցել է 10,000-ը

Աննա Կոստանյան 6.11.2023 - 18:01
6.11.2023 - 18:01 դիտում

Գազայի հատվածում հակամարտության սրման սկզբից ի վեր ավելի քան տասը հազար մարդ է զոհվել, հայտնում է al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։

«Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 10,022-ի, նրանց մեջ կա 4,104 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 9,7 հազարը, ավելի քան 24,8 հազարը վիրավորվել են։

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կապված է կողմերի տարածքային շահերի հետ և երկար տասնամյակներ շարունակ լարվածության ու կռվի աղբյուր է տարածաշրջանում։ ՄԱԿ-ը 1947 թվականին որոշել է, որ պետք է ստեղծվի երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, բայց արդյունքում ստեղծվել է միայն իսրայելականը։

Առճակատման նոր փուլ սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվեցլ է աննախադեպ հրթիռային հարձակման Գազայի հատվածից։ Զանգվածային հրթիռակոծությունից հետո ՀԱՄԱՍ-ի մարտիկները մտել են հրեական պետության հարավում գտնվող սահմանային շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց վրա, ինչպես նաև պատանդներ են վերցրել։ Իսրայելում զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում սկսել են «Երկաթե սուր» գործողությունը։ Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել սահմանի մոտ գտնվող բոլոր բնակեցված տարածքները և սկսել են օդային հարվածներ հասցնել անկլավում գտնվող թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Բացի այդ, Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ