Գազայի հատվածում 75 օրվա ընթացքում սպանվել է ՄԱԿ-ի 136 աշխատակից. Գուտերեշ

Աստղիկ Խաչատրյան 23.12.2023 - 12:51
23.12.2023 - 12:51 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Անվտանգության խորհրդի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Նա նշել է, որ Գազայում մարդկանց օգնությունն ապահովելու համար անհրաժեշտ են անվտանգ պայմաններ, հումանիտար աշխատողների պաշտպանվածություն, նյութատեխնիկական ներուժ և առևտրային գործունեության վերսկսում, սակայն ներկայումս այդ ամենը չկա:

Գուտերեշի խոսքով՝ Գազայում մարդասիրական օգնության բաշխման համար հսկայական խոչընդոտներ են ստեղծում Իսրայելի գործողությունները: Գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ 75 օրվա ընթացքում Գազայում սպանվել է ՄԱԿ-ի 136 աշխատակից:

Նա նշել է, որ նման հանգամանքներում միայն հումանիտար հրադադարը կարող է վերջ դնել այդ «մղձավանջին»: Գուտերեշը հույս է հայտնել, որ Անվտանգության խորհրդում ընդունված բանաձևը կօգնի պայմաններ ստեղծել դրա համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ