Գազամատակարարման վթարային դադարեցում Ախուրյան բնակավայրում

Աննա Կոստանյան 19.05.2026 - 18:52
19.05.2026 - 18:52 դիտում

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մայիսի 19-ին ժամը 17։20-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ