Գազամատակարարման ընդհատումներ` Շիրակի մարզում․ հասցեներ

Աննա Կոստանյան 10.06.2026 - 12:04
10.06.2026 - 12:04 դիտում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը՝ 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու 2ա բազմաբնակարան շենքի, Ն.Ստեփանյան փողոցի, հարակից տարածքների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը՝ 14:00-ն, կդադարեցվի նաև Շիրակի մարզի Մարալիկ, Ձորակապ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ