Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում

Հրաչ Սահակյան 22.01.2021 - 19:02
22.01.2021 - 19:02 դիտում

Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում` Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ըտրությանը մասնակցել է 89 պատգամավոր: Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 86 «կողմ» և 3 «դեմ»: Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 85 «կողմ», 3 «դեմ» և 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը:

ԲԴԽ նոր անդամները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները:

ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածություններն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ