Գագիկ Ջհանգիրյանը և Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավորը համագործակցության հուշագիր են ստորագրել

Աննա Կոստանյան 28.09.2021 - 12:29
28.09.2021 - 12:29 դիտում
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը հանդիսավոր պայմաններում համագործակցության հուշագիր են ստորագրել:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում փոխշահավետ համագործակցություն իրականացնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։
Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական ​​իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական ​​վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ