Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի

Աննա Կոստանյան 7.10.2020 - 18:38
7.10.2020 - 18:38 դիտում

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

«Դատարանն անզոր գտնվեց, սա դատարանի որոշում չէր, որոշումը կայացվեց դատարանի փոխարեն», – լրագրողներին ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Այստեղ իրավաբանություն այլևս չկա, ձեզ վստահեցնում եմ»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց՝ կներկայացնեն վճռաբեկ բողոք։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ