Բրյուսելում Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի. ՀՀ վարչապետ

Աննա Կոստանյան 7.04.2022 - 15:46
7.04.2022 - 15:46 դիտում

Վարչապետը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկում է եղել ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:

«Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք:

Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ. ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց իրադարձությունների ընթացքում և դրա թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցների ընթացքում:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ