Բրյուսելում սկսվել Է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպումը 2,5 տարվա ընթացքում

Աննա Կոստանյան 12.01.2022 - 14:33
12.01.2022 - 14:33 դիտում

Բրուսելում սկսվել Է անվտանգության շուրջ Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի՝ 2,5 տարվա ընթացքում առաջին հանդիպումը Ռուսաստանի նախաձեռնությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը դաշինքի կենտրոնակայանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կողմերը ձեռնպահ են մնացել հայտարարություններից, սակայն հանդիպումն սկսվել Է բավականին ջերմ իրադրությունում: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հանդիպումից առաջ ձեռքսեղմումով ողջունել Է ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանին:

Հանդիպման մյուս մասնակիցների՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին եւ ՆԱՏՕ-ի 30 երկրների մշտական ներկայացուցիչներին Գրուշկոն ողջունել Է քովիդի նորմաներով՝ բռնուցքների հպմամբ: Հանդիպումը տեղի Է ունենում դիմակներով, որոնք դրա մասնակիցները հանել են սոսկ լուսանկարման պաշտոնական արարողության համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ