Բրազիլիայում ձմեռ է. մի շարք քաղաքներում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել. տեսանյութ

Աստղիկ Խաչատրյան 30.07.2021 - 21:22
30.07.2021 - 21:22 դիտում

Բրազիլիայի մի շարք շրջաններում երկրի համար ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել և ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է Globo հեռուստաընկերությունը:

Ինչպես նշվում է, էլ ավելի սաստիկ ցրտեր են սպասվում: Ցուրտ հոսանքը Բրազիլիա է հասել չորեքշաբթի, երբ Կամպու Գրանդի և Ֆլորիանապոլիս քաղաքներում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանվել:

Սանտա Կատարինա նահանգի ավելի քան 10 քաղաքում ձյուն է տեղացել. տեղի բնակիչները փողոց են դուրս եկել՝ վայելելու արտասովոր տեսարանը: Մեկ այլ նահանգի 30 քաղաքում են ձյան տեղումներ գրանցվել: Այստեղ ջերմաստիճանն իջել է 0 աստիճանից՝ ըստ Ցելսիուսի:

Չորեքշաբթի երկրում ամենացածր ջերմաստիճանը՝ – 7,8 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, գրանցվել է Սան Ժոակին քաղաքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ