Բռնությունն այլևս չպետք է անտարբերությամբ ընդունվի. Թրյուդոն` Հայոց ցեղասպանության օրը

Աստղիկ Խաչատրյան 24.04.2023 - 20:24
24.04.2023 - 20:24 դիտում

1915-1923 թթ–ին սպանվածներն ու այդ տարիներին կատարված վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն: Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերությամբ ընդունվեն: Մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի ապահովելու, որ նման վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն, և դա սկսվում է խտրականության և ատելության դեմ արտահայտվելով»,– նշել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ 2015 թվականին Կանադայի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու առաջարկը։ Սա, ըստ վարչապետի, երաշխիք է, որ ոճրագործությունն այլևս երբեք չկրկնվի:
Զատուլինը կոչ է արել կանխել նոր ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մարդկության պատմության ամենամութ էջերից է: Մենք նաև հարգում ենք նրանց ժառանգներին, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիներին, որոնքիրենց ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ հզոր, բազմազան և ներառական երկիր ստեղծելու գործում»,– ասել է նա։
Կանադայի վարչապետը հավելել է, որ ակնկալիքը հիմա միայն խաղաղություն էն, փոխադարձ հարգանքը և արժանապատվությունը` մարդկանց և երկրների միջև։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ