«Սիրելի՛ կանայք, այլևս չե՛նք հանդուրժում:
Սիրելի՛ կանայք, նկարագրված եզրույթները ոչ միայն խորթ չեն մեզ, այլև մեր ընտանեկան փոխհարաբերությունների ֆունդամենտն են: Ի՞նչ պետք է անենք. պետք է նախ երևույթը ճանաչենք որպես արատ, ապա՝ ոչնչացնենք»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին:
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Բնականաբար, իմ այս առաջարկը պետք է քննարկվի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ, ուստի հանդիպման եմ հրավիրում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին»,- հայտնել էր վարչապետի տիկինը։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված տեսաուղերձ էր հղել՝ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված իր մոտեցումն ու առաջիկա քայլերը։
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը մերժել էին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։
