Բոլոր հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ, պետք է լուծվեն եռակողմ հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 11.08.2022 - 13:54
11.08.2022 - 13:54 դիտում

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում։

Ինչպես նշում է news.ru-ն, ՌԴ ԱԳՆ-ն, կապված վերջին սրացումների հետ, արդեն իսկ կողմերին զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման կոչ է արել։ Բոլոր հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ, պետք է լուծվեն դրանց հիման վրա, ասել է Նեչաևը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Նա ընդգծել է, որ դա միակ ճանապարհն է՝ գտնելու լուծում, որը կգոհացնի բոլոր կողմերին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ