Բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ

2.07.2021 - 11:39 դիտում

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում կսահմանվի հսկողության խստագույն ռեժիմ՝ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ զբոսաշրջիկների և քաղաքացիների այցելությունները հնարավորինս անվտանգ և համակարգված իրականացնելու և տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն հանձնարարել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում սահմանել հսկողության խստագույն ռեժիմ, մասնավորապես․

Բացառել՝

հանգստի կազմակերպման ժամանակ խարույկների կազմակերպումը,

սննդի պատրաստման նպատակով կրակարանների (մանղալ) օգտագործումը,

տարածքներ ապօրինի մուտքի դեպքերը,

տարածքների աղտոտումը:

Ապահովել՝

տարածքների պահպանության ռեժիմների պահանջները,

կրակարանների դուրսբերումը տարածքներից,

կանոնավոր աղբահանություն,

կանոնակարգված մուտք և ելք։

Հետևողական լինել այցելուների վարքագծային կանոնների պահպանմանը և հրդեհային անվտանգության կանոնների ապահովմանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում և հորդորում եմ պահպանել սահմանված կանոնները։ Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

❗❗«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում և դենդրոպարկերում…

Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Четверг, 1 июля 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ