Բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքների հարցը՝ հանձնաժողովի օրակարգում

1.04.2023 - 16:49 դիտում

Մարտի 31-ին տեղի է ունեցել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը:

Հեռավար նիստին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շիրակի և Լոռու մարզպետարանների, Գյումրու, Վանաձորի և Ստեփանավանի համայնքապետարանների պատասխանատուները: Քննարկվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ