Բլինկենն ու Չավուշօղլուն ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում զրուցել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին

Աննա Կոստանյան 22.09.2021 - 12:35
22.09.2021 - 12:35 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ լրագրողների համար հատուկ ճեպազրույցում:

«Հանդիպումը, որը տեղի է ունեցել կեսօրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, տևել է մոտ մեկ ժամ», – նշել էներկայացուցիչը:

«Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանը, խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին», – շարունակել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ